Լոռու մարզի Սպիտակ համայնքում տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացող ձեռներեցության դասընթացի մասնակիցների կողմից մշակվող բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացումը: Մասնակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց բիզնես գաղափարներն ու դրանց զարգացման նախագծերը, իրենց նախաձեռնության մրցակցային առավելություններն ու թույլ կողմերը:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Սպիտակի համախմբի` Սպիտակ, Արջահովիտ, Գեղասար, Շենավան, Արևաշող,Սարահարթ, Շիրակամուտ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով:
Ձեռներեցության դասընթացի նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն