2015թ-ի ապրիլի 28-29-ը, «Համատեղ ջանքեր հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ-ն կազմակերպել էր փոխայցելություն գյուղմթերքի արտադրությամբ, մշակմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերություններ:
Փոխայցելություններին մասնակցում էին Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Նեղոց համայնքների կանանց խմբերի ներկայացուցիչները:
Փոխայցելությունների նպատակն էր փորձի փոխանակումը և ծանոթացումը արտադրական գործընթացներին: Փոխայցելությունների շրջանակում մասնակիցներն այցելեցին ՀԵԿԱ գրասենյակ, «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն, որտեղ ծանոթացան ելակի և ազնվամորու մշակման տեխնիկային, իսկ «Սամհար» ընկերությունում՝ հյութերի և պահածոների հումքի ստացման, տեսակավորման և շշալցման գործընթացներին:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն