ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց մեկամսյակին նվիրված բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառք

04/04/2014
oratert.com
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան(ՀԵԿԱ) կազմակերպում է ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես վաճառք` նվիրված կանանց մեկամսյակին: Բարեգործական ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքով (արվեստի գործեր, արդուզարդ, հուշանվերներ, անուշեղեն, համեմունքներ, ձեռքի աշխատանքներ և այլն) կներկայանան անհատներ ու կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև ՀԵԿԱ-ի կողմից հիմնված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ, սիրիահայեր:

Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերին:

Բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառքը գործելու է 2014թ. ապրիլի 6-ին, կիրակի օրը,ժամը 11:00-20:00-ն, Կարապի լճի մերձակայքում:Մուտքն ազատ է:

ՀԵԿԱ-ն բարեգործական բնույթի ցուցահանդես վաճառքներ կազմակերպում է 2010թ-ից ի վեր, տարբեր առիթներով՝ նվիրված Ամանորին, Սուրբ Ծննդին, Կանանց մեկամսյակին, ՀՀ Անկախության օրվան:

2013թ.-ից սկսած՝ ՀԵԿԱ-ն բարեգործական ցուցահանդես վաճառքներ կազմակերպելու քաղաքականությունը տարածում է նաև ՀՀ մարզերում՝ այսպիսով կանանց խրախուսելու միջոցով նպաստելով համայնքների տնտեսական զարգացմանը:

Իր 10 տարվա գործունեության ընթացքում գործելով ՀՀ ողջ տարածքում` ՀԵԿԱ-ն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը, առաջնորդության զարգացմանը, համայնքային գործընթացներում կանանց ներգրավմանը, կանանց առողջության պահպանմանը, որպես պատասխանատու քաղաքացի` կանանց իրազեկման և գիտելիքների մակարդակի բարձրացմանը, հայկական մշակույթի և ավանդույթների տարածմանը:

ՀԵԿԱ-ն սոցիալական ձեռներեցության գաղափարախոսներից մեկն է Հայաստանում: Այս ոլորտում ՀԵԿԱ-ն խրախուսում է տարբեր մարզերում գործունեություն ծավալող կանանց խմբերին` ներգրավվելու սոցիալական ձեռներեցության մեջ` այսպիսով ապահովելով իրենց իսկ զբաղվածությունը և նպաստելով համայնքային հիմնախնդիրների լուծմանը:

2004-2014թթ. ժամանակահատվածում ՀԵԿԱ-ի շահառուները ավելի քան 30.000-ն են:

2014թ. ընթացքում, ՀԵԿԱ-ի 10-ամյակի ծրագրերի շարքում կկազմակերպվեն հանրային մի շարք միջոցառումներ.
  • կանանց խրախուսման ծրագրեր և միջոցառումներ,
  • բարեգործական ցուցահանդես վաճառքներ (նվիրված կանանց տոներին, ՀՀ Անկախությանը, Ամանորին),
  • տարբեր ոլորտներում ներգրավված կանանց գործունեության մասին իրազեկող միջոցառումներ,
  • բարեգործական տարբեր միջոցառումներ և այլն:
ՀԵԿԱ-ի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը` այդ գործընթացին ի նպաստ բերելով կանանց ներուժը` խթանելով կանանց դերի բարձրացմանը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում:

ՀԵԿԱ-ի խնդիրներից են` նպաստել ՀՀ կանանց ու աղջիկների առջև ծառացած խնդիրների լուծմանը, աջակցել կանանց և աղջիկների առողջության պահպանմանը, նպաստել կանանց շրջանում ազգային արժեքների պահպանմանը, զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՀԵԿԱ-ի շահառուներն են 13-ից բարձր աղջիկներն ու կանայք:

ՀԵԿԱ-ն իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, քննարկումներ, հանդիպումներ, այլ միջոցառումներ ու ծրագրեր, որոնց միջոցով ընդգրկում է կանանց լայն լսարաններ:

ՀԵԿԱ-ն որոշ ծրագրերում ապահովում է նաև տղամարդկանց մասնակցությունը` այսպիսով բարձրացնելով հասարակական իրազեկության մակարդակը կանանց հիմնահարցերի վերաբերյալ և կառուցելով առողջ մթնոլորտ հասարակության մեջ:

ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է.
  • ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 320 կին ձեռներեցների:
  • «Աղջիկների երկիր» շարժումը, որը միավորում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2.500-ից ավելի աղջիկների:
ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում