Կայացավ «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» չորրորդ մրցանակաբաշխությունը:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս» ծրագիրը մեկնարկել է 2012թ.` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի նախաձեռնությամբ, ՕՔՍՖԱՄ-ի «ԱՃԵՑՆԵՆՔ» /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս» ծրագրի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է.
•բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով,
•ներկայացնելու կին գյուղատնտեսների և ֆերմերների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները,
•խրախուսելու էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:
Այս անգամ, ընդլայնելով իր շրջանակները, «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» չորրորդ մրցանակաբաշխությունն անցկացվեց Գյուղատնտեսական Դաշինքի (ԳԴ) և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հովանու ներքո: «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակին արժանացան նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից առաջադրված թեկնածուները` Արմենուհի Աղաբաբյանը (Լոռու մարզ, ք. Ախթալա) և Ռոզա Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ. Նեղոց), ովքեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզում իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ակտիվ շահառուներից են:
«Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի ներկայացմամբ և վերջիններիս կողմից արտադրվող գյուղմթերքի ցուցահանդես վաճառքով ու համտեսով:
Գյուղատնտեսական Դաշինքը ստեղծվել է 2011թ. և ընդգրկում է մեկ տասնյակից ավել տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններ, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Գյուղատնտեսական Դաշինքի անդամ է 2012 թվականից:
Ստորև ներկայացված են գյուղմթերք արտադրող կին հերոսների հաջողության պատմությունները.