ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» թեմայով համաժողովը

22/09/2012
Սեպտեմբերի 22-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» թեմայով համաժողովը` ՀՀ կառավարության, ոլորտում գործունեություն ծավալող պետական, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների, շահագրգիռ կառույցների և անհատների մասնակցությամբ:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրը, որի շրջանակներում էլ կազմակերպվել էր «Կանանց ձեռներեցությունը ՀՀ-ում» թեմայով համաժողովը:
Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի ունեցավ հարց ու պատասխան, ինչպես նաև գործեցին աշխատանքային խմբեր հետևյալ թեմաներով.
1. Կանանց ձեռներեցություն և պետական քաղաքականություն,
2. Կանանց ձեռներեցություն և ՏԻՄ-եր,
3. Կրթություն և իրազեկում, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների դերը
4. Շուկայի հնարավորությունների ընդլայնում (նորարարական մոտեցումներ, կանաչ տնտեսություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, սոցիալական ձեռներեցություն):


«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ:
«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:
Share |

Կարդացեք այս բաժնում