ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԵԴԻԱ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ:

15/05/2012
     
Իրադարձության տեսակը: Թրեյնինգային դասընթաց
Իրադարձության վերնագիրը: Մեդիա Պլանավորման Հիմունքները
Մակարդակ: Ներածական
Մասնակիցների թիվը: 10
Դասընթացի նկարագրությունը: Նանե Մաթևոսյանը՝ Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի աջակցությամբ, առաջարկում է մասնագիտական դասընթաց «Մեդիա Պլանավորման Հիմունքները» թեմայով:
Դասընթացն անցնելուց հետո մասնակիցները ի վիճակի կլինեն:
• Գնահատել մեդիա պլանավորման մեջ հաճախորդների ու գործակալությունների դերերը և պարտականությունները
• Տարբերակել մեդիա նպատակներ, մեդիա ռազմավարություններ և մեդիա պլանավորման իրականացում հասկացությունները
• Օգտագործել մեդիա պլանավորման տերմինոլոգիան
• Նկարագրել մեդիաների ընտրության գործընթացում ընդգրկված քայլերը
• Պարզաբանել գովազդային բյուջեյի չափսի վրա ազդող գործոնները
• Նկարագրել այն մեթոդները, որոնց հիման վրա հաշվարկվում է գովազդային բյուջեն
Թիրախային լսարան:
• Բիզնեսների սեփականատերեր
• Թոփ ղեկավարներ
• Մարքեթինգի և վաճառքների գծով ղեկավար անձնակազմ
• Բիզնես խորհրդատուներ
• Այլ հետաքրքրված անձինք
Տևողությունը: 2 օր, ընդհանուր 4 ժամ
Օրը և ժամը: 15.05.2012-16.05.2012, 18:10-20:10
Հասցեն: Աբովյան 37, 2-րդ հարկ, բն 9(Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիա), Երևան, Հայաստան

Գրանցման կարգը
Եթե ցանկանում եք մասնակցել, կամ անհրաժեշտ է դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, խնդրում եմ կապ հաստատեք Նանե Մաթևոսյանի հետ 094 34 77 37/099 92 68 99 հեռախոսահամարով, կամ էլ. փոստի միջոցով nanematevossyan@gmail.com

Վճարման պայմանները
Գրանցման ընթացքում անհրաժեշտ է նշել Ձեզ հարմար վճարման միջոցը: Վճարումը ստանալուց հետո Ձեր մասնակցությունը համարվում է հաստատված, մինչ վճարումը ստանալը Ձեր տեղը չի կարող պահպանվել՝ ելնելով մեր դասընթացների հանդեպ մեծ պահանջարկից: Թեքնածուները պետք է իրականացնեն վճարումը նախօրոք, մինչ դասընթացի սկսելը: Բոլոր վճարումները չեն վերադարձվում և չեն փոխանցվում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան մասնակցության հատուկ սերտիֆիկատներ:
Բաց խմբում մասնակցություն: 28,000 AMD, ներառյալ հարկերը
Կորպորատիվ մասնակցություն: 50,000 AMD (ամեն մասնակցի համար), ներառյալ հարկերը
Անհատական դասընթաց: 10, 000 AMD (ժամում), ներառյալ հարկերը
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի անդամների համար գործում է 10% զեղչ
Share |

Կարդացեք այս բաժնում