Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ, իրականացնում է ""Աղջիկների երիկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագիրը: ""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շրջանակներում, կազմակերպում է 10-օրյա ձմեռային ճամբար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց "Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա" ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Նա նշեց, որ ""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի շահառուներն են ՀՀ-ում բնակվող 13-ից 18 տարեկան աղջիկները:
Լիլիթ Ասատրյանն ասաց, որ ""Աղջիկների երկիր" շարժման հիմնում ՀՀ-ում" ծրագրի նպատակն է բարձացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, սահմանել երիտասարդ աղջիկների` որպես ՀՀ քաղաքացիների, իրավունքների և պարտականությունների համակարգը, ամրապնդել վստահության, հպարտության և սիրո զգացողությունը երկրի հանդեպ: Ծրագիրը նպատակ ունի նաև դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության համար:
"Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կստեղծվի 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություններ, որոնց իրականացումը կբերի իրենց համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը",- ավելացրեց բանախոսը:
Աղբյուր








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն