ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ ԴԱՍԸՆԹԱՑ.Ժամանակի կառավարում

19/03/2010
Նկարագրություն: Ժամանակն այսօր համարվում է ամենաթանկ ռեսուրսներից մեկը, իսկ ժամանակի կառավարումը` արդյունավետ մարդկանց կարևորագույն ունակություններից մեկը: Մարդու բնավորությունը սովորույթների հավաքածու է, և սովորույթներն ունեն ահռելի նշանակություն մեր կյանքում:

Ինչպե՞ս ձևավորել սեփական ժամանակի կառավարման սովորույթ, ինչպե՞ս ծախսել ժամանակը` հաշվի առնելով անձնական առաջնայնությունները, ինչպե՞ս պահել հավասարակշռություն արտադրողականության և դրա ստեղծման համար միջոցների միջև, և վերջապես, ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ: Այս հարցերի պատասխաններն է ապահովում Ժամանակի կառավարման դասընթացը:
Ակնկալվող արդյունք: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կկարողանան.
  • Որոշել/սահմանել կյանքում իրենց դերերը,
  • Ընդգծել իրենց առաջնայնությունները,
  • Կատարել երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակադրում,
  • Ըստ առաջնայությունների ժամանակի պլանավորման սովորույթ ձևավորել,
  • Դառնալ ավելի արդյունավետ և՛ անձնական, և՛ մասնագիտական կյանքում:

Դասընթացի վայրը՝ ՀԵԿԱ գրասենյակ, Աբովյան 37-9
Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
Դասընթացի անցկացման օրը և ժամը՝ Ապրիլի 2, ժամը 18։30 – 20։30
Խմբում մասնակիցների թիվը՝ 15-18
Դասընթացի արժեքը՝ 3000 դրամ
Գումարը ներառում է մասնակիցների համար նյութեր, սուրճ/թեյ:

Գրանցման վերջնաժամկետն է Ապրիլի 2-ը, ժամը 14:00-ն:
Գրանցվելու համար հարկավոր է զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ կամ

Հասցե՝ Աբովյան 37-9
Հեռախոս` 58 07 87
Էլ-փոստ` info@aywa.am
Share |

Կարդացեք այս բաժնում