Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու /2 կրթաթոշակ/ և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու /3 կրթաթոշակ/ համար:
1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին և ընդունված լինեն հունական համալսարաններից որևէ մեկը
2. Հուներեն լեզվի և քաղաքակրթության ամառային դասընթացների դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերի փաթեթը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64) մինչև ս/թ. մարտի 1-ը /ներառյալ/:
Դիմումի ձևերը, ինչպես նաև հունական համալսարանների ցանկը իրենց բաժիններով կարելի է գտնել հետևյալ էլեկտրոնային կայքէջում.
www.ypepth.gr/ypotr_allodap_2010_en_091214.zip:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 1 -ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ներկայացված են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն