Երևանում Բրիտանական Դեսպանատունը և ՙՓոփոխությունների թատրոն՚ հասարակական
կազմակերպությունը Միջմշակութային ուսումնասիրությունների Ուսուցման և Երկխոսության Միջազգային կենտրոնի հետ համատեղ 2010 թվականի հունվար ամսին Աղվերանում կազմակերպում են ՙՖորում թատրոնը որպես սոցիալական փոխակերպումների գործիք՚ ուսուցողական դասընթացը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվելու են ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունները, կառուցվածքը, բեմադրաոճը, դերասանի վարպետության յուրահատկությունները, միջմշակութային ուսուցման ժամանակակից տեսությունները, միջանձնային և միջմշակութային հաղորդակցության հիմունքները, մշակույթի հասկացությունը և դրա տարբեր ասպեկտները, ինչպես նաև մի շարք այլ հարակից թեմաներ:
Դասընթացը կազմակերպվում է ոչ-ֆորմալ ուսուցման մեթոդներով: Ինտերակտիվ վարժությունները կզուգորդվեն տեսական նյութերի ներկայացման և քննարկումների հետ, որոնց արդյունքում մասնակիցները կստնան ոչ միայն տեսական գիտելիքներ ֆորում թատրոնի և միջմշակութային ուսուցման վերաբերյալ, այլև կծանոթանան միջազգային/եվրոպական երիտասարդական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման հիմունքներին: Ծրագրի ընթացքում կներկայացվեն նաև Եվրոխորհրդի և Եվրոպական Միության երիտասարդական քաղաքականությունը և ծրագրերը, ինչպես նաև դրանց մասնակցելու ձևերը:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են ավարտական սերտիֆիկատներ և ֆորում ներկայացման սցենար, որի հաջող բեմադրության համար նախատեսված է արժեքավոր մրցանակ: Դասընթացի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (տրանսպորտ Երևանից Աղվերան, կեցություն և սնունդ) կհոգա կազմակերպող կողմը:
Դասընթացը նախատեսված է ֆորում թատրոնով հետաքրքրված, ինչպես նաև միջազգային երիտասարդական ծրագրերի կազմակերպմամբ զբաղվող 18-30 տարեկան անհատների համար:
Մասնակիցները ընտրվելու են իրենց կողմից լրացված դիմումի ձևերի հիման վրա, որոնց ներկայացման վերջնաժամկետն է 2010 թ. հունվարի 15-ը: Դիմումի ձևեր կարող եք ստանալ ներկայացման ավարտին թատրոնի անձնակազմի անդամներից: Դիմումի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել` գրելով նամակ ներքոհիշյալ էլ.փոստի հասցեով:
Հարցերի համար կարող եք դիմել.
Հեռ` 098 52 26 48
Էլ. փոստ`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն