ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Հուլիսի 29, 2009թ.

   
ՀԵԿԱ-ի Բարեկամների ակումբի հյուրն էր բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանը:

Հանդիպումն ուրույն էր այն իմաստով, որ դրան մասնակցում էին ոչ միայն կանայք ու աղջիկներ, ինչպիսին որ ՀԵԿԱ Բարեկամների ակումբի ձևաչափն է, այլև երիտասարդ տղաներ, ովքեր, տեղյակ լինելով հանդիպման մասին, եկել էին ողջունելու Սյուզիին:

Սյուզին պատմեց իր սպորտային ձեռքբերումների ու անցած ճանապարհի մասին:

Սյուզի Կենտիկյանի խորհուրդն իր հայրենակից երիտասարդ կանանց ու աղջիկներին. "Երբեք չկասկածեք ձեր ուժերին ու չհիասթափվեք, որ կարողանաք հաղթել: Ես էլ եմ այդպես վարվում":

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Share |