ՀՀ Կին ձեռներեցների ցանց

"Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագիրը

"Կրթության հասանելիությունը պարտադիր է սահմանափակ հնարավորություններով երեխաների համար" ծրագրի նպատակն է` բարձրացնել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների մասնակցության և հաճախելիության մակարդակը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի դպրոցներում:

Գնահատման արդյունքում ծրագրում ընդգրկվել են Ալավերդու թիվ 5 և Ախթալայի թիվ 1 դպրոցները:

Ծրագրի ընթացքում Ալավերդու և Ախթալայի այս դպրոցները անցել են ողջ նախապատրաստական փուլը` ճանաչվելու համար որպես ներառական դպրոցներ: Երկու դպրոցների ուսուցչական կազմը` ընդհանուր թվով մոտ 70 ուսուցիչ, աշակերտական և ծնողական կազմը մասնակցել են ներառական կրթության համար սահմանված ծրագրերին:

Ծրագրի շրջանակներում (նաև այժմ, ործես ծրագրի շարունակականություն) Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Լոռու մարզպետարանի, "Վորլդ Վիժն Հայաստան" միջազգային բարեգործական կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակներում կնքվել են համաձայնագրեր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ու Կրթության ազգային ինստիտուտի, նաև` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի և ծրագրին մասնակից դպրոցների միջև:

Որպես ծրագրի շարունակականություն, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հետամուտ է լինում դպրոցների` ներառական ճանաչվելու և այս ոլորտում առավել մասնագիտանալու գործընթացին: Ներկայումս Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները դասալսումներ են անցկացնում Ալավերդու և Ախթալայի դպրոցներում` հետևելու համար ներառական ուսուցմանը բնորոշ չափորոշիչների կիրառմանը դպրոցներում:
Ալավերդու թիվ 5 և Ախթալայի թիվ 1 դպրոցներն ընդգրկվել են ներառական չափանիշներին համապատասխանող թեկնածու դպրոցների ցանկում:
Share |