Այսօր շատ են կազմակերպվում սեմինարներ և հանդիպումներ օնլայն հարթակներում և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում Կին ձեռներեցներն ավելի պատրաստված լինեն և կարողանան ցանկացած իրավիճակում գործել ճկուն և թիրախավորված:
Վեբինարների շարքին կարող են գրանցվել և մասնակցել կին ձեռներեցները և բոլոր հետաքրքրված անձինք:
Մենք՝ արտակարգ դրության պայմաններում ավելի քան կարևորում ենք նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերումը:
Վեբինարների շարքը բաղկացած է տարբեր թեմաներից, ոլորտներից, որոնք այսօր անհրաժեշտ են ձեռներեցներին, սոցիալական ձեռներեցներին և կին ձեռներեցներին:
«Հետճգնաժամային տրանսֆորմացիա» խորագրով վեբինարը, տեղի կունենա Մայիսի 2-ին, ժամը 15։00-ին։
ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆՔ․
- Շուկայի վերաձևավորում
- Հաճախորդների նոր սեգմենտ
- Պրոդուկտների վերաբրենդավորում
Գրանցվեք Վեբինարին այս հղումով՝
[url2=https://forms.gle/Pp2tJFcaxps53Ppq7[/url2]
Խրախուսում ենք հարցերի նախնական հավաքագրումը, որոնք կարող եք թողնել գրանցման բաժնում, ինչպես նաև հնարավորություն կունենաք օնլայն վեբինարի ընթացքում ևս հղել հարցեր մեր բանախոսին:
_______________________________
❗️❗️Վեբինարին մասնակցությունն Անվճար է։❗️❗️
Միացումը կազմակերպվում է #ZOOM_ի միջոցով:
Վեբինարի մասնակցության կոդը կստանաք գրանցումից անմիջապես հետո, այն յուրաքանչյուր գրանցվողի համար անհատական է: