ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Արմենուհի Աղաբաբյան

Բիզնեսի հաջողության բանաձևը՝
«Աշխատասիրություն, գրագետ գործավարություն»

Չրերի արտադրությունն ավանդույթ է և իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Այն կարելի է համարել հայկական գյուղատնտեսության առավել հեռանկարային ոլորտներից մեկը: Տնային պայմաններում արտադրված չրերը բավականին տարածված են բազմաթիվ հայկական ընտանիքներում:
Մասնագիտությամբ մանկավարժ Արմենուհի Աղաբաբյանը մեկն է այն հազարավոր կանանցից, ովքեր տնային պայմաններում զբաղվում են գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ՝ մասնավորապես՝ չրարտադրությամբ: Տիկին Արմենուհու կազմակերպչական հմտություններն օգնում են նրան կազմակերպել աշխատանքը առանց ժամանակի կորստի, իսկ ստացած մրգերից և բանջարեղենից բացարձակապես ոչ մի կորուստ չի ունենում, որովհետև մշակում է գրեթե ամեն ինչ. Որակյալ մրգերից ստանում է չիր, իսկ մշակման համար ոչ պիտանի մրգից՝ խմիչքներ:
Տիկին Արմենուհին իր ողջ ջանքերը ներդրել է չրարտադրության ոլորտում` ծրագրի շրջանակներում արժանացած դրամաշնորհի միջոցներով ձեռք բերելով արևային չրանոց: Այս չրանոցում չիրը չի կորցնում իր օգտակարությունը և համարվում է էկոլոգիապես մաքուր: «Ծրագիրն ինձ տվեց ինքնավստահություն: Ես հասկացա, որ
կարող եմ ինքս գործ սկսել և օգտակար լինել նաև ուրիշներին»
:
Share |