Հունիսի 8-ից 11-ը Երեւանում անց է կացվելու խոշոր միջազգային համաժողով՝ կին ձեռներեցների մասնակցությամբ: Հայաստան են ժամանելու հայտնի «GUCCI» բրենդը ստեղծող ընտանիքի անդամ Լաուրա Գուչին, ինչպես նաեւ Քուվեյթի արքայադուստրը, ով աշխարհի 100 ականավոր արաբ կանանցից է:
Նմանատիպ միջոցառում Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, թեեւ 1945-ին հիմնված Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան նմանատիպ հավաքներ կազմակերպում է պարբերաբար: Միջազգային այս կառույցի լիիրավ անդամ է արդեն Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, կառույցի ղեկավար Լիլիթ Ասատրյանը հավաստիացնում է՝ միջոցառումը լինելու է շատ հետաքրքիր, տարբեր ուղղություններով եւ որոշակի ակնկալիքներով:
Ի դեպ, Հայաստան ժամանող հյուրերի հետաքրքրություներն այստեղ շատ են, սկսած տեքստիլից, նորաձեւությունից, կրթությունից՝ մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ էներգետիկա:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն