Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպում է գարնանային բացօթյա տոնավաճառ` նվիրված Կանաց տոնին և Սուրբ Զատիկին, որի հասույթը կուղղվի Հայաստանում ձեռագործության ոլորտում կանանց ձեռներեցության խթանմանը: Թեմային այսօր անդրադարձավ ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Բարեգործական տոնավաճառը կգործի ս.թ. մարտի 29-ին, ժամը 11:00-ից մինչև 19:00-ն, Կարապի լճի շրջակայքում: Տոնավաճառին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանատներ, վարպետներ:
Տոնավաճառի ընթացքում կազմակերպվելու է նաև վիճակահանություն. խաղարկվելու են տարբեր նվերներ: Միջոցառումը կուղեկցվի մշակութային ծրագրով` երիտասարդ կատարողների մասնակցությամբ: Բարեգործական տոնավաճառներն ամեն տարի ունեն ուրույն նպատակ` հզորացնել կանանց տարբեր ոլորտներում, խթանել կանանց ներգրավվածությունը երկրի հասարակական, մշակութային, տնտեսական կյանքում:
«Լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն, բնականաբար մենք ունենում ենք նաև որոշակի ֆինանսական ռեսուրասների կարիք` իրագործելու համար այն ծրագրերը, որոնք նախագծում ենք: Այս միջոցառումները մեզ համար հնարավություն են ստեղծում հանգանակելու որոշակի ֆինանսական ռեսուրսներ, որոնք ուղղում ենք կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,-ասաց ՀԿ նախագահը:
Ինչպես նշեց Լիլիթ Ասատրյանը, քանի որ մենք ունենք պատմական շատ հարուստ մշակույթ ունեցող երկիր, իրենք ցանկանում են նաև իրենց հնարավորություններով նպաստել նրան, որ մեր երկիրը` ի դեմս կանանց, աշխարհին ներկայանա նաև այս համատեքստում:
ՀԵԿԱ-ն ներկայումս հիմնականում կենտրոնանում է գյուղական և սահմանամերձ համայնքների վրա` ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական ծրագրերի տեսքով. «Առաջիկայում մենք սահմանել ենք այդ մասով էլ ֆոնդահայթայթում իրականացնել` ստեղծելու խաղահրապարակներ այն սահմանամերձ համայնքներում, որտեղ դրանց կարիքը իսկապես կա, որոնք կնպաստեն այդ համայնքներում նաև որոշակի առումով ազատ ժամանցին և կյանքը հետաքրքիր դարձնելուն»,- ասաց Լիլիթ Ասատրյանը:
Տոնավաճառին արտադրանքով ներկայանալու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք` զանգահարելով ՀԵԿԱ գրասենյակ:
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն