Women Entrepreneurs Network in Armenia

Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի ներկայացում Ալավերդիում

14/04/2014
2014թ. ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մշակույթի տանը կկայանա Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում Ալավերդի քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կկազմակերպվի «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ՏՏԶ մոդելի ներկայացումներ նաև Թումանյան, Վանաձոր և Սպիտակ համայնքներում, որոնց նպատակն է` ներկայացնել ՏՏԶ աշխատանքի արդյունքները, ներառյալ տեղական տնտեսական պատկերի վերլուծությունը և մրցակցային առավելությունները:
Share |

Read in this section