Women Entrepreneurs Network in Armenia

Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակում Լոռու մարզի համայնքներում

08/01/2014
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքի տնտեսական զարգացմանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Ծրագրի շրջանակներում 2014թ. փետրվարից սկսած ՀԵԿԱ-ն նախատեսում է Լոռու մարզի Վանաձոր, Ախթալա, Սպիտակ, Ալավերդի և Թումանյան համայնքներում իրականացնել տեղական տնտեսական զարգացման /ՏՏԶ/ մոդելի մշակման աշխատանքներ, որոնք կիրականացվեն տեղական իշխանությունների, տնտեսական ոլորտում ակտիվ գործող կառույցների, տարբեր ոլորտների դերակատարների և համայնքների ակտիվ բնակիչների մասնակցությամբ: Կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն կտան մշակել նշված համայնքների համար տնտեսական զարգացման մոդելներ, որոշել տվյալ համայնքների մրցակցային առավելությունները, տնտեսական զարգացման հնարավորությունները և գերակա ուղղությունները:
ՀԵԿԱ-ն նախատեսում է 2014թ. փետրվարի 1-ից սկսել առաջին երեք համայնքներում ՏՏԶ ուսումնասիրության գործընթացը` հետևյալ ժամանակացույցով.
1. Ախթալայի համախումբ` Ախթալա, Շամլուղ, Նեղոց, Մեծ Այրում և Ճոճկան. սկիզբը` փետրվարի 1, 2014թ.: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` հունվարի 29-ը:
2. Ալավերդու համախումբ` Ալավերդի, Հաղպատ, Սանահին, Ակներ, Օձուն, Աքորի, Մադան, Կաճաճակուտ, Հագվի. սկիզբը` մարտի 10, 2014թ.: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` փետրվարի 25-ը:
3. Թումանյանի համախումբ` Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ. սկիզբը` ապրիլի 16, 2014թ.: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը` մարտի 27-ը:

Նշված համայնքներում ՏՏԶ գործընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ.

Հասցե. Երևան, Աբովյան 37, բն.9,
Հեռ./ֆաքս: (+374 (0) 10) 58 07 87, Բջջ. :(+374(0) 94) 58 07 87, (+374 55 00 41 35)
Լիլիթ Ասատրյան` ՀԵԿԱ-ի նախագահ, հեռ.` 091 41 79 12
Գարիկ Սիրոյան` Ծրագրի պատասխանատու, հեռ. ` 095 280 174
Սերգեյ Արզումանյան, ՏՏԶ Համակարգող, հեռ.` 055 429 015
Անուշ Շիլաջյան, Դասընթացների համակարգող, հեռ.` 095 109 247
Արփենիկ Դարչինյան, Լոռու մարզային համակարգող, հեռ` 055 004 135
Share |

Read in this section