Ձեռներեցության դասընթացների նպատակն է` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթացներն իրականացվելու են CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս է, որն իր մեջ ներառում է բուն դասընթացներ, անհատական խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում:
Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:
ՀԵԿԱ-ն նախատեսում է 2014թ. փետրվարի 3-ից սկսել առաջին հինգ ձեռներեցության դասընթացները` հետևյալ ժամանակացույցով, ներառված համայնքներով.
- Շնող, Թեղուտ, Ճոճկան, Քարկոփ. Դասընթացի վայրը` Շնող. դասընթացի սկիզբը` փետրվարի 10, 2014թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հունվարի 24:
- Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց. Դասընթացի վայրը` Ախթալա. դասընթացի սկիզբը` մարտի 10, 2014թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` փետրվարի 14:
- Ալավերդի, Աքորի, Հաղպատ, Կաճաճկուտ, Ծաղկաշատ, Ջիլիզա. Դասընթացի վայրը` Ալավերդի. դասընթացի սկիզբը` ապրիլի 10, 2014թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` մարտի 14:
- Ստեփանավան և հարակից համայնքներ. Դասընթացի վայրը` Ստեփանավան. դասընթացների սկիզբը` մայիսի 6, 2014թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` ապրիլի 18:
- Օձուն, Հագվի, Այգեհատ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի, Մղարթ. Դասընթացի վայրը` Օձուն. դասընթացի սկիզբը` հունիսի 10, 2014թ.: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` մայիսի 23:
Դասընթացներին շրջակա համայնքներից մասնակիցների տեղափոխումը կիրականացվի ՀԵԿԱ-ի կողմից:
Ձեռներեցության յուրաքանչյուր դասընթացի կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտաձևերը կարելի է ձեռք բերել ՀԵԿԱ-ից, Լոռու մարզպետարանից, համապատասխան համայնքապետարաններից, կամ ներբեռնել www.aywa.am և www.businesswoman.am էլ. կայքերից: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին` info@aywa.am, կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:
Հասցե. Երևան, Աբովյան 37, բն.9,
Հեռ./ֆաքս: (+374 (0) 10) 58 07 87, Բջջ. :(+374(0) 94) 58 07 87, (+374 55 00 41 35)
Լիլիթ Ասատրյան` ՀԵԿԱ-ի նախագահ, հեռ.` 091 41 79 12
Գարիկ Սիրոյան` Ծրագրի պատասխանատու, հեռ. ` 095 280 174
Անուշ Շիլաջյան, Դասընթացների համակարգող, հեռ.` 095 109 247
Արփենիկ Դարչինյան, Լոռու մարզային համակարգող, հեռ` 055 004 135








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope