Women Entrepreneurs Network in Armenia

ՔՀԿ տեղեկատվական տոնավաճառ

26/08/2013
Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների և քաղաքացիական հասարակության կառույցների /ՔՀԿ/ արդյունավետ երկխոսությունը խթանելու նպատակով Ազգային Ժողովին Աջակցման Ծրագիրը նախաձեռնել է ՔՀԿ տեղեկատվական տոնավաճառ:
ՔՀԿ տոնավաճառը նախատեսվում է կազմակերպել ԱԺ մասնաշենքում, որտեղ կլինեն տեղեկատվական սեղաններ, կներկայացվեն Աժ կառուցվածքին համահունչ 12 ոլորտային ուղղվածության ՔՀԿ-ների գործունեությունը, կներկայացվեն տպագիր նյութեր, հրատարակություններ, բուկլետներ, հետազոտական նյութեր: Յուրաքանչյուր ոլորտ կներկայացնի դաշտում գործունեություն իրականացնող ՀԿ-ների աշխատանքը: Յուրաքանչյուր սեղան կունենա ընդամենը 2-3 ներկայացուցիչ, ովքեր կներկայացնեն ՀԿ-ների կողմից տրամադրված նյութերը, անհրաժեշտության դեպքում կփոխանցեն տեղեկատվություն հետաքրքրություն ներկայացրած կազմակերպության մասին:
Եթե ցանկություն ունեք ներկայացնելու Ձեր կազմակերպությունը ՔՀԿ տեղեկատվական տոնավաճառում, ապա կարող եք գրանցվել` լրացնելով կից ներկայացված հայտը և ուղարկելով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային, որը Կրթական և տնտեսական ոլորտի պատասխանատուն է:
Հայտերի և նյութերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 27-ը, ժ.14.00-ն:
Share |

Read in this section