ՀԵԿԱ-ն հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու անգլերեն լեզվով անցկացվող ակումբային քննարկումներին:
Հանդիպումների ժամանակ կիրառվում են տարբեր մեթոդներ` քննարկումների, խաղերի կազմակերպում, ֆիլմերի դիտում և այլն:
Ակումբի աշխատանքներին կարող են մասնակցել ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անգլերենի իմացությունը:
Ակումբը հրավիրվում է յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 19.00-ին, ՀԵԿԱ գրասենյակում (հասցե` Աբովյան 37, բն. 9):
Առաջիկա հանդիպումն ակումբի շրջանակներում տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին:
Մասնակիցների գրանցում` ժամը 18.45-19.00:
Քննարկում` ժամը 19.00-20.30:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք` զանգահարելով ՀԵԿԱ գրասենյակ` 010/94 58-07-87 հեռախոսահամարներով: