Ապրիլի 13-21, 2013թ., Գյումրի, ՀՀ
Մշակութային աշխատաժողովը կազմակերպվում է «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում, Հարավային Ուկրաինայում (Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների Հերսոնյան կենտրոնի, «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամի և «Դրոնի» ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Մշակութային աշխատաժողովին կարող են մասնակցել անհատներ և ստեղծագործական խմբեր Հայաստանից, Հարավային Ուկրաինայից և Վրաստանից:
Մշակութային աշխատաժողովի կազմակերպիչ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
Անցկացման վայրը` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը նկարագրում է քաղաքային կյանքը, Գյումրու տները, ցուցադրում նմուշներ` կապված քաղաքի պատմության և զարգացման հետ:
Թանգարանի մասին` http://welcomeculture.org/post/70?contents_page=4:
Մշակութային աշխատաժողովի հիմնական թեման` «Ժամանակակից Գյումրու բնակիչների կյանքի ստեղծագործական հետազոտություն»
Մշակութային աշխատաժողովի նպատակը` հետազոտել թանգարանի ցուցադրությունը, ուսումնասիրել տեղական կյանքի առանձնահատկությունները քաղաքի պատմության համատեքստում:
Յուրաքանչյուր մասնակից կամ խումբ ընտրում է մեկ ոլորտ և անցկացնում հետազոտություն` կապված ժամանակակից Գյումրու բնակիչների հետ: Հետազոտության համար կարող են ընտրվել, օրինակ, հետևյալ թեմաները` առարկաներ, հագուստ, ներքին հարդարանք (ինտերիեր), ապրելակերպ, տիպիկ գյումրեցիներ և այլն: Նպատակն է` հետազոտել Գյումրու հին և նոր կյանքի առանձնահատկությունները: Մշակութային աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կիմանան, թե որ փուլում է «օբյեկտը» դառնում «ցուցանմուշ»:
Յուրաքանչյուր մասնակից կամ խումբ ստեղծում է արվեստի մի ծրագիր, որի միջոցով ցույց կտրվի Գյումրու` վերջին 100-200 տարիների և այսօրվա կյանքը: Այս անգամ հատուկ տեղ կզբաղեցնի արվեստի տեսակ «Ռեդի-մեյդ»-ը: Աշխատանքների մեջ կարելի է ներառել պատրաստի առարկաներ, ձեռքի աշխատանքներ, որոնք կնկարագրեն քաղաքի կյանքը: «Ռեդի-մեյդ»-ը շատ արդիական թեմա է ազգագրական թեմայով ցուցահանդեսի համար:
Մասնակիցները թանգարանի համար պետք է պատրաստեն արվեստի ուղեցույց, որը կարտացոլի ստեղծագործական զուգահեռները Գյումրու երեկվա և այսօրվա կյանքի միջև:
Մշակութային աշխատաժողովի վերջնական ներկայացումը կարող է լինել բացօթյա, օրինակ` թանգարանի բակում կամ քաղաքի այլ ընտրված վայրերում:
Յուրաքանչյուր երկրից կլինեն նկարիչների, դիզայներների, ճարտարապետների, լուսանկարիչների խմբեր: Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր կարող են ձեռքով ինչ-որ բան պատրաստել:
Մասնակիցների թիվը` յուրաքանչյուր երկրից 7 մասնակից, ընդամենը` 21 մասնակից:
Մշակութային աշխատաժողովին մասնակցելու համար յուրաքանչյուր երկրից կընտրվեն 7 մասնակիցներ:
Նախապատվությունը կտրվի փորձառու դիմորդներին և նրանց, ովքեր տիրապետում են կոլաժի տեխնիկային:
Մասնակիցների խումբը պետք է ձևավորվի մինչև 2013 թ. ապրիլի 1-ը:
Դիմորդները պետք է ուղարկեն իրենց աշխատանքների օրինակները և լրացված հայտերը հետևյալ էլ. հասցեին` info@aywa.am:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` մարտի 30, 2013թ.:
Հարցերի դեպքում զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/094 58-07-87 հեռախոսահամարներով (Անուշ Շիլաջյանին):