Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ն իրականացնում են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» ծրագիրը, որի նպատակն է` բացահայտել ու խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսվում է տպագրել գրքույկ, որտեղ ամփոփված կլինեն ՀՀ մարզերին բնորոշ որոշ կերակրատեսակների բաղադրատոմսեր: Գրքույկի տպագրման նպատակն է` ՀՀ մարզերին հատուկ կերակրատեսակների վերհանումն ու տարածումը, հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու զարգացումը:
Եթե ցանկանում եք, որ Ձեր մարզի/տարածաշրջանի, բնակավայրի ուտեստը տեղ գտնի գրքույկում, ապա շտապեք կիսվել մեզ հետ ձեր տեղեկատվությամբ:
Անհրաժեշտ է ՀՀ տվյալ մարզին բնորոշ կերակրատեսակի բաղադրատոմսը (ցանկալի է ներառել նաև տվյալ կերակրատեսակի պատմությունը) մինչև փետրվարի 1-ը ուղարկել anush.shilajyan@aywa.am էլ. հասցեին` թեմա բաժնում նշելով «Բաղադրատոմս» բառը: Բաղադրատոմսի հետ միասին հարկավոր է ուղարկել նաև տվյալ կերակրատեսակի լուսանկար/ներ:
Լավագույն բաղադրատոմսերը կզետեղվեն մարզային ուտեստների բաղադրատոմսերի գրքույկում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ` 010/ 94/ 55 58-07-87 կամ 095 10-92-47 հեռախոսահամարներով (Անուշ Շիլաջյանին):
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ համատեղ իրականացնում են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրը: 2012թ.-ին ծրագրի շրջանակներում Գյուղմթերքների ոլորտի հերոս ճանաչվեցին 11 կանայք ՀՀ բոլոր մարզերից (Տավուշի մարզից երկու, իսկ մնացած մարզերից` մեկական ներկայացուցիչներ): Ավելին տե´ս.
Հղում-տեսանյութ