Women Entrepreneurs Network in Armenia

ԱՐՎԵՍՏԻ ԽՄԲԱԿ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15/05/2012
 
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արվեստի խմբակի շրջանակներում կազմակերպում է հելունագործության և հուլունքագործության դասընթացներ ապագա մայրիկների համար: Յուրաքանչյուր դասընթաց առանձին խմբակ է:

Խմբակներում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և հմտություններ արվեստի վերոնշյալ ճյուղերի մասին, ինչպես նաև ժամանակը կանցկացնեն հաճելի և օգտավետ, հնարավորություն կունենան շփվելու, զրուցելու, փորձով կիսվելու նույն կարգավիճակում գտնվող այլ մասնակիցների հետ, և որ ամենակարևորն է` սեփական ձեռքերով կպատրաստեն իրենց բալիկների համար անհրաժեշտ պարագաներ։

Խմբակները կազմակերպվում են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում (հասցեն՝ ք.Երևան, Աբովյան 37, բն.9)։

Խմբակները գործում են շաբաթական 2 անգամ, դասի տևողությունը՝ 1,5-2 ժամ։

Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010/094/055 58 07 87 հեռախոսահամարներով (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա),
ժամը 10:00-18:00-ն:
Share |

Read in this section