Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն է խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված է ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորմանը։
Ծրագրի շահառուների համար կկազմակերպվեն նպատակային ուսուցողական դասընթացներ, որոնք կնպաստեն մասնակիցների գիտելիքների և ունակությունների զարգացմանը գյուղատնտեսության ոլորտում։
Դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հայտ: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ, ստորև նշված ժամկետներում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է`
2012թ. մայիսի 10 (Աշտարակ և հարակից գյուղեր)
2012թ. մայիսի 30 (Երևան և հարակից գյուղեր)
2012թ. մայիսի 31 (Արարատ և հարակից գյուղեր)
Մանրամասների համար դիմել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ.
Հասցե` ք.Երևան, Աբովյան 37, բն.9
Էլ.փոստ. info@aywa.am
Հեռախոսներ՝ 010/055/094/096 – 58 07 87
www.aywa.am , www.businesswoman.am