Women Entrepreneurs Network in Armenia

Լուսանկարչական աշխատանքների մրցույթ` «Կինը և ձեռներեցությունը» խորագրով:

10/05/2012
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում հայտարարում է լուսանկարչական աշխատանքների մրցույթ` «Կինը և ձեռներեցությունը» խորագրով:

Մրցույթին ներկայացվող նկարները պետք է արտացոլեն կին ձեռներեցների գործունեությունն ու դերը, նրանց հաջողութուններն ու հիմնախնդիրները հայ իրականության մեջ: Խրախուսվում է նկարների յուրովի մեկնաբանումը և ստեղծագործական մոտեցումը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները ՀՀ բոլոր մարզերից` առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 2 լուսանկար: Լուսանկարը պետք է արված լինի մրցույթի մասնակցի կողմից և ունենա անուն:

Լուսանկարները պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (JPG ձևաչափով, նվազագույնը` 250 kb ծավալով, տպագրության որակը` առնվազն 750 dpi):

Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել info@aywa.am էլեկտրոնային հասցեին` նշելով նաև լուսանկարի անունը, հեղինակի անուն/ազգանունը, ծննդյան օրը/ամիսը/տարեթիվը, բնակության հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

Լուսանկարչական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2012թ. մայիսի 10-ը։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010)/(094)/(096)/ 58 07 87 հեռախոսահամարներով կամ այցելել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ (հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 37, բն. 9):

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացված լուսանկարները կտեղադրվեն www.businesswoman.am վեբկայքում, կիրականացվի լուսանկրաների առցանց քվեարկություն` ներառելով նաև սոցիալական ցանցերը:

«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
Հասցե` ք.Երևան, Աբովյան 37 բն. 9
Հեռ./ֆաքս. (+37410) 58 07 87
Հեռ: (010)/(094)/(096)/ 58 07 87

Էլ. փոստ՝ info@aywa.am
Կայք՝ www.aywa.am, www.businesswoman.am
Share |

Read in this section