Women Entrepreneurs Network in Armenia

Կայացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը

15/10/2013
Տեղի ունեցավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի երրորդ մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
Մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը միջոց է բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում, խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ: «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով և նրանց կողմից արտադրվող գյուղմթերքի ցուցահանդեսով:

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանն արժանացան Սվետլինա Ղազարյանը (Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր), Սոֆյա Աթաբեկյանը (Տավուշի մարզ, գ. Ներքին Ծաղկավան), Աստղիկ Ղուշչյանը (Տավուշի մարզ, գ. Հաղթանակ), Բավական Մելիքյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Գոմք), Հասմիկ Ղազարյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Զեդեա) և Նուշիկ Ջանոյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Ազատեկ):
Խրախուսական մրցանակի արժանացան Հասմիկ Ալիխանյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անուշ Սարգսյանը, Լիանա Սիլիկյանը, Ջեմմա Վարդանյանը, Գրետա Այվազյանը, Անահիտ Մարկոսյանը, Սիրվարդ Մանուկյանը:
Share |

Read in this section