nt.am
Ապրիլի 10-ին, ժամը 13:00-ին Ախթալայում կկազմակերպվի տեղեկատվական միջոցառում Եվրամիության ֆինանսավորած «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Ս.թ. ապրիլի 10-ին կկազմակերպվի տեղեկատվական միջոցառում, որը նախատեսված է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Միջոցառումը տեղի կունենա Ախթալայի քաղաքապետարանում:
Միջոցառման նպատակն է` հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ նրա նպատակը, բաղադրիչները, ուղղությունները, ընթացիկ ձեռքբերումները:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից: Ծրագրի գործընկերներն են CISP իտալական կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
3 տարի՝ 2103 թվականի մայիսից մինչև 2016թ. մայիսը, ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքային զարգացանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրելու է ֆինանսական աջակցություն՝ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը հատկացրել է 768.357 եվրո:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Մարալ Հարությունյան
«Փաբլիսիս Հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու
Հեռ.՝ (+374 10) 53 74 41, բջջ.` (055) 00 37 36
ՀԵԿԱ-ի գրասենյակ
հեռ.010/94 58 07 87
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope