shamshyan.com
Նվերներ տալի՞ս են: Օրվա ամենահաճախ հնչող հարցն է այս տարածքում: Փոքրիկ սեղանիկներին ներկայացված իրերը, սակայն, միայն վաճառքի համար են նախատեսված: Ճապոնական օրիգամիից մինչեւ սիրիական քաղցրավենիք, կարելի է ոչ միայն դիտել, այլեւ գնել: Ձեռագործ տիկնիկներն ու պայուսակները գովազդող-վաճառողը Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթն է: Հյուպատոսը թվարկում է այն տարածաշրջանների անունները, որտեղից ժամանել են ձեռագործ աշխատանքները: Դրանցից ամենահայտնին, սակայն, Այգեպարից Երեւան հասած սահմանապահ արջն է:
Հալեպահայերի ներկայացրած տեսականին էլ պահանջարկի պակաս չունի: Գնորդներին ամենաշատը Սիրիային հատուկ համեմունքներն են հետաքրքիր: Թիթեռնիկ-վզկապները վաճառվում են սկսած 2000 դրամից: Սա այն սեղաններից է, որտեղ կանացի աքսեսուարների ամենավերջին նորաձեւության միտումներն են ցուցադրված, այն ներկայացնողների նպատակը, սակայն, միայն դրանք վաճառելը չէ:
Նախորդ տարիներին փակ ծածկի տակ էր այս միջոցառումը: Այս տարվա առանձնահատկությունը ցուցահանդես վաճառքի բացօթյա լինելն է:
Ցուցահանդես վաճառքի նախաձեռնողը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է: Այն Երեւանի ուղիղ կենտրոնում է, Կարապի լճի հարեւանությամբ:
Աղբյուր՝ armnewstv.am
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope