Վեբինարների շարքին կարող են գրանցվել և մասնակցել կին ձեռներեցները և բոլոր հետաքրքրված անձինք:
Մենք՝ արտակարգ դրության պայմաններում ավելի քան կարևորում ենք նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերումը:
Վեբինարների շարքը բաղկացած է տարբեր թեմաներից, ոլորտներից, որոնք այսօր անհրաժեշտ են ձեռներեցներին, սոցիալական ձեռներեցներին և կին ձեռներեցներին:
«Արքայական ճանապարհ դեպի անգիտակցական» խորագրով վեբինարը, տեղի կունենա մայիսի 9-ին, ժամը 15։00-ին։
ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ
ԵՆՔ․
- ✔Ֆրոյդի և Յունգի տեսություն
- ✔Հոգեկանի եռաչափ մոդելի կառուցվածք
- ✔Գիտակցական Ես
- ✔Անգիտակցական Այն
- ✔Հիպերգիտակցական Գեր-ես
- ✔Կոլեկտիվ անգիտակցական
- ✔Արդյո՞ք կարելի է հասնել աուտենտիկության և ինչպես
Վեբինարը կվարի Էմմա Արզիևա, ով հանդիսանում է «Այգ» հոգեբանական կենտրոնի ու Կապանի բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան ու հոգեթերապևտ:
Տվյալ հանդիպումը հնարավորություն կտա Ձեզ ճանաչել սեփական ներաշխարհը և սեփական ԵՍ-ի դրսևորումը՝ հասարակության մեջ:
________________________________________
❗️❗️Գրանցվեք Վեբինարին այս հղումով՝
https://forms.gle/yx1ybiFqdwGnV16Y7
Խրախուսում ենք հարցերի նախնական հավաքագրումը, որոնք կարող եք թողնել գրանցման բաժնում, ինչպես նաև հնարավորություն կունենաք օնլայն վեբինարի ընթացքում ևս հղել հարցեր մեր բանախոսին:
_______________________________
❗️❗️Վեբինարին մասնակցությունն Անվճար է։❗️❗️
Միացումը կազմակերպվում է #ZOOM_ի միջոցով:
Վեբինարի մասնակցության կոդը կստանաք գրանցումից անմիջապես հետո, այն յուրաքանչյուր գրանցվողի համար անհատական է:
——————————