Այսօր շատ են կազմակերպվում սեմինարներ և հանդիպումներ օնլայն հարթակներում և մեզ համար կարևոր է որ ՀՀ-ում Կին ձեռներեցներն ավելի պատրաստված լինեն և կարողանան ցանկացած իրավիճակում գործեն ճկուն և թիրախավորված:
Վեբինարների շարքին կարող են գրանցվել և մասնակցել կին ձեռներեցներըև բոլոր հետաքրքրված անձինք:
Մենք՝ արտակարգ դրության պայմաններում ավելի քան կարևորում ենք նոր գիտելիքների և հմտությունների ձեռբերումը:
Վեբինաների շարքը բաղկացած է տարբեր թեմաներից, ոլորտներից, որոնք այսօր անհրաժեշտ են ձեռներեցներին, սոցիալական ձեռներեցներին և կին ձեռներեցներին:
«Նախագիծ-առաջարկ գրելու ուղեցույց» խորագրով վեբինարը, տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 15։00-ին։
ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆՔ․
- Նախագիծ առաջարկ գրելու ուղեցույց,
- Ինչպիսի մասերից է բաղկացած նախագիծ առաջարկը,
- Բյուջեի կազմում և ներկայացում:
Վեբինարը կվարի Զառա Ջանիբեկյանը, ով ունի ՀՀ-ում
22-ամյա առաջադեմ փորձառություն առողջապահական ծրագրերի կառավարման ոլորտում, ինչպես նաև նախագծերի և հետազոտությունների զարգացման, ֆինանսական և տնտեսական գնահատումներ համայնքների առողջապահության զարգացման, վերարտադրողական առողջության, հաշմանդամության կանխարգելման և վերականգնողական բուժման, մայրերի և երեխաների առողջության, դեռահասների առողջության պահպանման ոլորտում։
Տվյալ հանդիպումը հնարավորություն կտա Ձեզ ծանոթանալու ծրագրի Նախագիծ առաջարկ կազմելու ձևին, ինչպես նաև ֆինանասկան հոսքերը ճշգրիտ հաշվարկելուն:
________________________________________
Գրանցվեք Վեբինարին այս հղումով՝ https://forms.gle/cc3BzTtBCGN6HiyP9
Խրախուսում ենք հարցերի նախնական հավաքագրումը, որոնք կարող եք թողնել գրանցման բաժնում, ինչպես նաև հնարավորություն կունանաք օնլայն վեբինարի ընթացքում ևս հղել հարցեր մեր բանախոսին:
_______________________________
Վեբինարին Մասնակցությունն անվճար է։
Միացումը կազմակերպվում է #ZOOM_ի միջոցով:
Վեբինարի մասնակցության կոդը կստանաք գրանցումից անմիջապես հետո, այն յուրաքանչյուր գրանցվողի համար անհատական է:
____________________________
Տեսագրությունը՝
Անվճար Վեբինար