Women Entrepreneurs Network in Armenia

Կին արվեստագետների ցուցահանդես

14/05/2015
«Կին ձեռներեցների երևանյան շաբաթի» շրջանակներում Հայաստանում հունիսի 8-11-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և Հայաստանի Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) նախաձեռնությամբ կանցկացվի «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը՝ Կին ձեռներեցների համաշխարհային ցանցի (FCEM) հովանու ներքո:
«Կանանց երևանյան շաբաթի»-ի շրջանակներում կկազմակերպվեն տարբեր բնույթի միջոցառումներ, այդ թվում նաև կին արվեստագետների ցուցահանդես:
ՀԵԿԱ-ն սիրով հրավիրում է իր անդամ արվեստագետ նկարչուհիներին՝ մասնակցելու ցուցահանդեսին իրենց աշխատանքներով:
Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ մինչև մայիսի 16-ը, ժամը 18:00 (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու՝ Անահիտ Կիրակոսյանին:
Share |

Read in this section