Women Entrepreneurs Network in Armenia

"VISION OF NEW DEVELOPMENTS" EXPO 2015

15/05/2015
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) հովանու ներքո, 2015թ. հունիսի 8-11-ը Երևանում կազմակերպում են «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողով: Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու է նաև «Նոր զարգացումների հեռանկար» էքսպո ցուցահանդես, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող կազմակերպությունները: Նախապատվությունը կտրվի կանանց կողմից ղեկավարվող կամ հիմնականում կին աշխատակիցներ ունեցող կազմակերպություններին:
Էքսպո ցուցահանդեսի նպատակն է պետական և միջազգային կազմակերպությունների և գործընկերների ուշադրությունը հրավիրել հայկական և կանանց մեծ մասնակցություն ունեցող ձեռնարկությունների վրա:
«Նոր զարգացումների հեռանկար» էքսպո ցուցահանդեսը տեղի կունենա 2015թ. հունիսի 10-ին Երևանում, ՀՀ կառավարական տուն 1 շենք, նիստերի մեծ դահլիճ (մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից):

Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ մինչև մայիսի 27-ը (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու՝ Անահիտ Կիրակոսյան:

«Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը բաղկացած է հետևյալ փուլերից՝
  • Գործարար համաժողով (հունիսի 8 և 9)
  • Այցելություն հայաստանյան արտադրողներին (հունիսի 10)
  • «Նոր զարգացումների հեռանկար» էքսպո ցուցահանդես (հունիսի 10)
  • Կին արվեստագետների ցուցահանդես (հունիսի 8 և 9)
  • Մշակութային ծրագիր (հունիսի 11)
:
Share |

Read in this section