ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կին ձեռներցների համաշխարհային ասոցիացիայի 66-րդ համաշխարհային կոնգրես

19/07/2018
 
Կին ձեռներեցների ցանցի հարգելի անդամներ,

Ս.թ. հոկտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է Կին ձեռներցների համաշխարհային ասոցիացիայի 66-րդ համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցելու են աշխարհի շուրջ 100 երկրների կին ձեռներեցներից կազմված ազգային պատվիրակություններ:
Հայաստանը ևս, ի դեմս Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի, որպես Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամ և ազգային համակարգող, նախատեսում է հայկական պատվիրակության մասնակցության ապահովումը նշված միջոցառմանը:

ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, ի դեմս ՀԵԿԱ-ի, հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) լիիրավ անդամ: Յուրաքանչյուր երկիր Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայում (FCEM) կարող է ներկայացվել մեկ
կազմակերպության կողմից:

Կին ձեռներեցների ցանցի հարգելի անդամներ,

Եթե հետաքրքրված եք մասնակցությամբ և ցանկանում եք մաս կազմել նշված միջոցառմանը՝ համալրելով հայկական պատվիրակության շարքերը, ապա խնդրում ենք մինչև ս.թ. հուլիսի 25-ը տեղեկացնել մեզ՝ նամակ ուղարկելով
հասցեին կամ զանգահարելով 094 58 07 87 հեռախոսահամարին:
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:
Share |

Կարդացեք այս բաժնում