2013թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Գյուղացիական տնտեսությունների զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցեցին «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շահառուները, գյուղմթերքներ արտադրող և վերամշակող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, ոլորտի այլ շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ: Աշխատաժողովին մասնակցեց նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Գյուղացիական տնտեսությունների զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով աշխատաժողովի շրջանակներում քննարկում ծավալվեց գյուղմթերքների արտադրության և վերամշակման, բույսերի պաշտպանության, վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցների և մի շարք այլ ենթահարցերի շուրջ:
Աշխատաժողովի մասնակիցների կողմից ներխմբային և ընդհանուր քննարկումների արդյունքում առանձնացվեցին հետևյալ խնդիրները.
• պետական աջակցության և վերահսկողության ցածր մակարդակ,
• ապահովագրության բացակայություն գյուղատնտեսության ոլորտում,
• խոշոր վերամշակող և արտահանող կազմակերպությունների կողմից մոնոպոլ դիրքերի չարաշահում,
• հիմնական միջոցների մաշվածություն,
• շրջանառու միջոցների պակաս
2012թ. մարտից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակներում, իրականացնում էր «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված էր Երևան, Աշտարակ, Արարատ քաղաքների և դրանց հարակից բնակավայրերի կին գյուղատնտեսների, գյուղական համայնքային կազմակերպությունների, գյուղատնտես կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար։
Ծրագրի նպատակն էր` խրախուսել նշված համայնքների կին գյուղատնտեսներին ու հզորացնել նրանց կարողությունները։ Ծրագիրն ուղղված էր ոլորտում գործող կողմերի (արտադրող-վերամշակող-ֆինանսական կազմակերպություններ) միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորմանը։
Ծրագրի իրականացման ընթացքում շահառուների համար կազմակերպվել են նպատակային ուսուցողական դասընթացներ, խորհրդատվությունններ, որոնք նպաստել են մասնակիցների գիտելիքների և ունակությունների զարգացմանը գյուղատնտեսության ոլորտում։








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope