ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի կին արտադրողներ, անհատներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ին իրենց աշխատանքներն են ներկայացնում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին: Ութսունից ավելի տաղավարներում կարելի է գտնել ամենատարբեր տեսակի զարդեր, խեցեղեն, թաղիքագործության հայկական ավանդույթներով պատրաստված բրդյա նորաձև պայուսակնեÖ €, գլխարկներ, թիկնոցներ, նաև արևելյան համադամ քաղցրավենիքներ, հայկական չրեր, բրազիլական ալկոհոլային կոկտեյլ` պատրաստված ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի ձեռքով. մի խոսքով` ամենն, ինչ կարող է գրավել հետաքրքրասեր հաճախորդին: Տոնավաճառին մասնակցում էին նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ նպատակը կին ձեռներցներին խրախուսելն է, իսկ ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:
«Մենք փորձելու ենք ավելի տարածել և ընդլայնել մեր գործունեությունը և տարաբնույթ աջակցություն ցույց տալ կանանց խմբերին իրենց բիզնեսն սկսելու համար»,- ասաց Ասատրյանը:
Արդեն 1,5 տարի գործող «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը ցուցադրել է թաղիքագործության հայկական հինավուրց ավանդույթներով պատրաստված, սակայն ժամանակակից նվաճումների հավատարիմ բրդյա իրեր` պայուսակներ, գլխարկներ, թևնոցներ, հողաթափեր, թիկնոցներ: Համարվում է, որ թաղիքից հնարավոր է ստանալ ոչ միայն հագուստի ու ոտնամանի որակյալ հումք, այլև այն բուժիչ հատկություն ունի:
«Բուրդ, օճառ, ջուր և համապատասխան հմտություններ. ահա այն ամենն, ինչ հարկավոր է թաղիք ստանալու համար,- պատմում է ՀԿ-ի ղեկավար Լալա Մնեյանը,- աշխատում ենք տեղական բրդով, ինչպես նաև` օգտագործում ենք ավստրալական մերինո ցեղատեսակի ոչխարի բուրդը, նոր զելանդական, դանիական, նորվեգական բրդեր: Քանի որ թաղիքագործությունը 1960-ական թվականներին վերացել էր Հայաստանում, այսօր մենք կարիք ունենք այնպիսի ցեղատեսակի ոչխարների բուծման, որոնց բուրդը հեշտ է թաղվում: Հիմա այդպիսի ոչխարներ չեն բուծվում, մեր ոչխարների բուրդը կոշտ է: Կարծում եմ` եթե մենք ջան ք թափենք և մեր արտադրանքը հասանելի դարձնենք հանրությանը, մեր գյուղացիները կսկսեն փափուկ բուրդ ունեցող ոչխարներ ևս բուծել»: Թաղիքագործության ակումբում աշխատում է 15 կին` մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից:
Մեկ այլ տաղավարում նկարիչ-դիազայներ Լուսինե Հարությունյանի ձեռագործ աշխատանքներն են: Կավից, կաշվից, մետաղից և ապակուց պատրաստված ինքնատիպ զարդեր, որոնք, հեղինակի խոսքով, ստեղծվել են մեծ խնամքով և սիրով: Հարությունյանը նշեց, որ ձեռագործ աշխատանքները հիմնականում վաճառվում են տաբեր սոցցանցերի և ցուցահանդեսների միջոցով: Իսկ ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցում է կանանց ձեռներեցության խթանման գործում իր ներդրումն ունենալու համար:
Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաև վարպետաց դասեր:
ԱՂԲՅՈՒՐ