Women Entrepreneurs Network in Armenia

Ավանդական բարեգործական տոնավաճառ՝ Երեւանի քաղաքապետարանում

16/12/2015
Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում այսօր կազմակերպվել է բարեգործական տոնավաճառ: Ամանորին և Սուրբ ծննդին նվիրված արդեն ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Տոնավաճառին մասնակցել են տարբեր մարզերից կին արտադրողներ, կազմակերպություններ: Բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց արդեն ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացրել ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Անչափ կարևորելով նմանատիպ միջոցառումները՝ տոնավաճառի կազմակերպիչ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ նման տոնավաճառները նպաստում են կին արտադրողներին հանրությանը ներկայանալու իրենց աշխատանքներով, հետևաբար նաև գնտելու սպառման նոր շուկաներ:

Բարեգործական ծրագրին մասնակցում են նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք: Տոնավաճառին ներկա է եղել, ինչպես նաև ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն ծանոթացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաև վարպետաց դասեր:

[url2=http://www.armradio.am/hy/2015/12/12/%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC%D5%9D-%D5%A5/]ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺԸ/url2]
Share |

Read in this section