Լիլիթ Ասատրյան. Կանանց պետք է ներգրավել ձեռներցության մեջ

Emedia.am
Հայաստանում պետք է խթանել կնոջ ներգրավվածությունը տնտեսական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական ոլորտներում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Կանանց ձեռներցության զագացումը ՀՀ-ում» ծրագիրը:

«Այս պահին Հայաստանում կանանց ակտիվությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բավարար չէ: Մենք ամենաառաջնայինը համարում ենք տնտեսական ոլորտը, քանի որ գաղտնիք չէ, որ մեր կանանց վրա այսօր ընկած է նաև որոշակի պատասխանատվություն: Մեր նպատակն է օգնել կանանց ձեռներցության զարգացմանը, այս ձևով մենք հնարավորություն կունենանք ավելի կայուն հասարակության և ընտանքի մոդելի անցման»:

«Կանանց ձեռներցության զագացումը ՀՀ-ում» ծրագիրն արդեն բացահայտել է Հայաստանի անգամ ամենահեռավոր մարզերի կին ձեռներցներին, Լիլիթ Ասարտրյանն ընդգծեց, որ իրենց հիմնական խնդիրն է կանանց օգնել: Ձևավորվելու է ձեռներեց կանանց ցանց, որտեղ վեր են հանվելու խնդիրներ, քննարկվելու են, ստեղծվելու խորհրդատվական մարմին:

Աղբյուր

Հոդվածը ռուսերեն տարբերակով հասանելի է [b]այստեղ/b]:
Share |

Կարդացեք այս բաժնում