Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կանանց մեկամսյակին նվիրված կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն) կարող են մասնակցել կազմակերպություններ և անհատներ:
Բարեգործական ցուցահանդես վաճառքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի
"Տիգրան Մեծ" սրահում:
Միջոցառումը լի է անակնկալներով, և այն կվերածվի իսկական տոնի Ձեզ համար:
Ցուցահանդես վաճառքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Իմանալ ավելին...
Այս թեմայով տեսեք նաև`
- aysor.am - Ցուցահանդես. եփած-թափածից մինչև մոմեր, զարդեր, խնամքի միջոցներ
- ԱրմենՊրես -"Երեւանում տեղի ունեցավ կանանց տոների մեկամսյակին նվիրված բարեգործական ցուցահանդես-վաճառք"
- Bravo.am- "Կանանց համար"
- "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ-"Եղեգնաձորի կանանց համար"
- Panorama.am - Լ. Ասատրյան. Ցուցահանդեսի արդյունքներն արդեն իսկ ուրախացնում են
- youth.am - «Կանացի» ցուցահանդես եւ «տոնական» վաճառք












