Բոուլինգի մրցույթ լրատվամիջոցների համար
Հունվարի 23-ին և 30-ին PLAY CITY ժամանցի կենտրոնում տեղի ունեցան բոուլինգի մրցումներ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև:
Մրցումները կազմակերպել է PLAY CITY ժամանցային կենտրոնը` նոր “Կորպորատիվ մրցույթներ” նախաձեռնության շրջանակներում: Հարկ է նշել, որ տվյալ նախաձեռնությունը կազմում է հատուկ մշակված նախագծի մի մաս: Նախագիծը մշակված է ամբողջ 2010 թվականի համար և կրում է “Հայաստանում սպորտի և ակտիվ հանգստի զարգացում” խորագիրը:
Մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է 13 լրատվամիջոց: Լավագույն արդյունքներ ցույց տված 4 թիմ` “Առավոտ” օրաթերթը, “El Style” ամսագիրը, “Դար 21” և “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությունները անցել են եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլը տեղի կունենա PLAY CITY-ում փետրվարի 6-ին ժամը 12:00-ին:
Մրցույթիավարտին մասնակիցներին սպասելու է բոուլինգի գավաթի հանձնման արարողությունը և հյուրասիրությունը:
Պատասխանատու անձ.:Սերգեյ Գևորգյան
Հեռ.: 010 503502, 091 430716
E-mail:
URL: www.playcity.am
_______________________________________________________________________
Play City զվարճանքի կենտրոնը հիմնադրվել է 2005 թ-ին, համալրված է նորագույն սարքավորումներով, ակտիվ, ուրախ և անվտանգ ժամանց է առաջարկում բոլոր իր այցելուներին: Այստեղ ձեզ սպասում են` բոուլինգ, բիլլիարդ, քարթինգ, խաղային ավտոմատներ, փեինտբոլ, “բագի” ամենագնացներ և բարձր տրամադրություն:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն