Ավելի շատ նկարներ տես այստեղ:
Հարգելի երիտասարդներ,
ՀԵԿԱ-ն ձեզ սիրով հրավիրում է մասնակցելու անգլերեն լեզվով վարվող ակումբային քննարկումներին:
Հանդիպումների ժամանակ կիրառվում են տարբեր մեթոդներ` քննարկումների, խաղերի կազմակերպում, ֆիլմերի դիտում և այլն:
Ակումբի աշխատանքներին կարող են մասնակցել ուսանողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, երիտասարդներ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անգլերենի իմացությունը:
Ակումբը հրավիրվում է յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 18.15, ՀԵԿԱ գրասենյակում:
Առաջիկա հանդիպումը ակումբի շրջանակներում տեղի կունենա փետրվարի 7-ին:
Գրանցում` ժ. 18.00-18.15: Քննարկում` ժ. 18.15-20.00:
Ձեր մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք` զանգահարելով նշված հեռախոսահամարով:
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի հասցեն է`
Երևան, Աբովյան 37-9,
Հեռախոս` 58 07 87, 094/096 58 07 87
Էլ. փոստ`
Flickr` flickr.com/photos/aywa1
Դուք կարող եք առաջարկել նոր թեմաներ, որոնք հետաքրքրում են ձեզ:
Սիրով`
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա

Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...


